Խարդախները «5G թարմացման» անվան տակ ծրագրեր են առաջարկում ներբեռնել քաղաքացիներին
Տեսանելիորեն աճում են հեռախոսային խարդախության դեպքերը։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունից քաղաքացիներին զգուշացնում են չվստահել բջջային օպերատորների անունից անծանոթ զանգերին, որոնք առաջարկում են ներբեռնել ծրագիր՝ իբրև 5G կապի բարելավման նպատակով։ Իրականում այս ծրագրերը օգտագործվում են օգտվողների հեռախոսներին և բանկային տվյալներին ապօրինի հասանելիություն ստանալու համար։
Այդ խնդրին բախված քաղաքացիներից մեկը՝ Ա․ Հ․-ն Amnews-ի հետ զրույցում նշեց, որ ինքը մի քանի օր առաջ Whatsapp հավելվածով է նման զանգ ստացել։ Զանգահարողը ներկայացել է որպես ոմն Դավիթ և նրան առաջարկել ներբեռնել հատուկ թարմացում՝ 5G ցանցի օպտիմալացման նպատակով։
Միաժամանակ համացանցի տարբեր սոցիալական հարթակներում ակտիվորեն գովազդվում է «Chicken Road» անվանումով հավելվածը, որի ներբեռման դիմաց մարդկանց խոստանում են վճարել ահռելի գումարներ։ Փորձագետները նշում են, որ հանցագործները հաճախ օգտագործում են հայտնի խաղերի անուններն ու լոգոտիպերը՝ մարդկանց մոլորեցնելու նպատակով։ Ոչ պաշտոնական աղբյուրներից ներբեռնված նման հավելվածները կարող են ֆինանսական կորուստների բերել։ Բջջային ծրագրերը պետք է ներբեռնել միայն պաշտոնական խանութներից՝ App Store (iOS) և Play Store (Android), և զերծ մնալ անհայտ կայքերից կամ անծանոթների ուղիղ հղումներից։