
Բորիս Ավագյանն ինքնասպան է եղել Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի հյուպատոսության զուգարանում
Սանկտ Պետերբուրգում ողբերգական դեպք է գրանցվել․ Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը հայտնաբերվել է մահացած Հայաստանի հյուպատոսության շենքում։ Նա կյանքին վերջ է տվել հյուպատոսության զուգարանում՝ փակվելով ներսում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու արտակարգ իրավիճակների ծառայողները ստիպված են եղել կոտրել դուռը, որից հետո միայն հայտնաբերել են նրա մարմինը։
Ավագյանը նախքան այս ողբերգական քայլը կապ էր հաստատել «Փաստինֆո»-ի հետ և հայտնել, որ ցանկանում է ինքնակամ հանձնվել Հայաստանին։ Նա մեղադրվում էր քրեական գործով և դատարանի որոշումից հետո փախուստի դիմել։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ նա թաքնվել էր Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի հյուպատոսությունում։SHOT-ի տվյալներով՝ Բորիս Ավագյանը մեղադրվում է մաքսային վճարներից խուսափելու մեջ՝ ավելի քան 4,2 միլիարդ ռուբլու վնասով։
2025թ․ օգոստոսին նա պայմանագիր էր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ՝ մասնակցելու ռազմական գործողություններին Ուկրաինայում, ինչի արդյունքում քրեական գործի վարույթը ժամանակավորապես դադարեցվել էր։ Ավելի ուշ նա խզել է պայմանագիրը, և գործի քննությունը վերսկսվել է։
Նա ՌԴ-ում նախկինում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ Ռոսռեեստրի Սանկտ Պետերբուրգի վարչությունում և Սանկտ Պետերբուրգի առևտրային նավահանգստի մաքսային բրոքերային ընկերությունում:
Ի դեպ, Ավագյանը հետախուզվում է Երևանում սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։