ՀայաստանՍպորտ

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում տղամարդկանց Հայաստանի հավաքականը հաղթեց, կանայք պարտվեցին

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում տղամարդկանց Հայաստանի հավաքականը հաղթեց, կանայք պարտվեցին։

Տղամարդկանց պայքարում մեր ընտրանին 2,5-1,5 հաշվով հաղթանակի հասավ Ֆիլիպինների նկատմամբ։ Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանն իրենց պարտիաներն ավարտեցին հաղթանակով, Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց։ Միակ պարտությունը կրեց Հայկ Մարտիրոսյանը։

Կանանց պայքարում մեր ընտրանին զիջեց Հնդկաստանին 1,5-2,5 հաշվով։ Երեք շախմատիստներ ոճ-ոքի գարնցեցին։ Միակ պարտությունը գրանցեց Էլինա Դանիելյանը։

6 տուրից հետո Հայաստանի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հավաքականները թիմային 5 հաղթանակ ունեն։