Artemis II առաքելությունը ավարտում է Լուսնի շուրջ թռիչքը և վերադառնում Երկիր
Artemis II տիեզերական առաքելությունը Լուսնի շուրջ պտույտից հետո անցել է վերադարձի փուլ․ տիեզերանավը կրկին ուղղվել է դեպի Երկիր։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Սա առաջին նմանատիպ թռիչքն է 1969 թվականի Apollo 11 առաքելությունից հետո, երբ մարդատար տիեզերանավը հասնում է Լուսնին։ «Artemis II»-ը Երկրից հեռացել է շուրջ 407 հազար կմ՝ գերազանցելով Apollo 13 առաքելության սահմանած՝ մոտ 400 հազար կմ ռեկորդը։
Առաքելությանը մասնակցող անձնակազմը՝ երեք ամերիկացի և մեկ կանադացի տիեզերագնացներ, Լուսնի մակերևույթի վրա դիտարկել են նաև Apollo 12 և Apollo 14 առաքելությունների վայրէջքի վայրերը։ Տիեզերանավը մոտեցել է Լուսնին մինչև 6500 կմ հեռավորության վրա, ինչի արդյունքում կատարվել են բարձր կետայնությամբ լուսանկարներ։
Լուսնի շուրջ թռիչքը տևել է մոտ 7 ժամ, իսկ ամբողջ առաքելությունը նախատեսված է 10 օր։
Տիեզերագնացները մեկնել են ապրիլի 1-ին՝ Cape Canaveral տիեզերակայանից և նախատեսվում է, որ ապրիլի 10-ին կվերադառնան Երկիր՝ իջնելով Խաղաղ օվկիանոսում։
NASA-ն արդեն հայտարարել է, որ այս թռիչքի արդյունքների հիման վրա առաջիկա երկու տարիներին նախատեսվում է իրականացնել հաջորդ քայլը՝ տիեզերագնացների վայրէջք Լուսնի հարավային բևեռում։

