
Հայաստանում հանցավոր խումբը համակարգչային հափշտակությամբ ավելի քան 12 մլն դրամ են հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում մի խումբ անձինք համակարգչային հափշտակությամբ ստացել են 12 մլն 150 հազար ՀՀ դրամ։ Այս ընթացքում նրանք ավելի քան 41 անգամ նույն եղանակով ձեռք են բերել ուրիշի գույքը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչակա կոմիտեիցԼ
Խմբի անդմներից մեկը՝ Վ.Պ.-ն, 2022 թվականի փետրվարի 25-26-ին ավելի քան 21 դրվագ գործողություններով ձեռք է բերել խոշոր չափերով՝ 1 մլն 960 հզր ՀՀ դրամ գումար։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու համար։ Նա այժմ կալանավորված է։
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին, և իրավապահները շարունակում են հետաքննությունը։