
2024 թվականին Հայաստանում գրանցվել է վրաերթի 958 դեպք
Ըստ 2023 և 2024 թվականների վիճակագրության՝ Հայաստանում տեղի ունեցած վրաերթերի, զոհերի և մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցոցանիշները շարունակում են բարձր մնալ։ AMNEWS- ի հարցմանն ի պատասխան՝ Ներքին գործերի նախարարությունից նշեցին, որ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում վրաերթերի թիվը հասել է 958-ի։ Արդյունքում՝ 944 մարդ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ, 91-ը՝ զոհվել։ Այսինքն՝ վրաերթի ենթարկված մարդկանց 9.5%-ը մահացել է։
2023 թվականի հունվարի 1-ից դեկետմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել 1197 վրաերթ, որոնց հետևանքով զոհվել է 108, վիրավորվել 1158 մարդ։
Հետիոտնի վրաերթերի ամենաշատ դեպքերը գրանցվել են Երևանում (518 դեպք)։ Ընդ որում, մահացած 47 քաղաքացիները վրաերթի են ենթարկվել հենց հետիոտնային անցումների վրա։
Մարզերի ցուցանիշները նույնպես մտահոգիչ են։ Կոտայքի մարզը առաջատարն է ճանապարհատրանսպորտային պատահարների թվով։ Ամենաքիչ դեպքերը գրանցվում են Վայոց ձորի մարզում։