
«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» նախկին տնօրենը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար։ Նա 2013-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում հիմնադրամի բանկային հաշվից մաս-մաս կանխիկացրել, ապա հափշտակել է մոտ 325 միլիոն 600 հազար դրամ։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Հանցավոր ճանապարհով ստացված գումարից 226 միլիոն 464 հազար դրամը հաշվից հաշիվ փոխանցելու՝ քողարկելու և մասնատելու եղանակով, օրինականացվել է: Մասնավորապես՝ հիմնադրամի գործադիր տնօրենը գումարը կանխիկ փոխանցել է իր մոր անվամբ գրանցված բանկային հաշվեհամարներին:
Այդ գումարները հետագայում փոխանցվել են Մեծ Բրիտանիա, այնուհետև որոշակի շրջանառություն հետո կրկին հայտնվել Հայաստանում։ Հանցանքի մասին իրավապահ մարմիններին հայտնել է նույն հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Ավագյանը։
2024 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը։ Տնօրենի նկատմամբ պատիժ է նշանակվել տարվա ազատազրկումը և Հայաստանի օգտին 325 միլիոն 600 հազար դրամի բռնագանձումը։