ՀայաստանՏնտեսություն

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության սահմանաչափը կկրկնապատկվի

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի սահմանաչափը կդառնա 500 մլն դրամ։ Սա նշանակում է, որ, օրինակ, բանկը գումար է տրամադրում կոնկրետ նպատակի՝ տեխնիկայի ձեռքբերման համար: Քանի դեռ գումարն ամբողջապես մարված չէ, գնումը համարվում է բանկի սեփականությունը, իսկ ֆինանսավորում ստացած անձը համարվում է վարձակալ: Պայմանագրի ավարտին վարձակալը կարող է մեքենան վերադարձնել սրահ կամ ամբողջությամբ մարել գումարն ու դառնալ սեփականատեր:

Նախարարի խոսքով՝ նախկինում մեկ ֆերմերը կարող էր օգտվել ծրագրից առավելագույնը 250 մլն դրամի չափով։ Սակայն, շատ ֆերմերներ, որոնք զբաղվում են ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ, չեն կարողացել լիարժեք օգտվել ծրագրից՝ հատելով սահմանված շեմը։ Այն հնարավորություն կտա ֆերմերներին մատչելի պայմաններով ձեռք բերել ավելի մեծ քանակությամբ և որակյալ տեխնիկա։

Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա՝ մայիսի 15-ի նիստում։ Այն միտված է խթանելու գյուղատնտեսության արդիականացումն ու բարձր բերքատվություն ապահովելու պայմանները։