Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհի գործով փոխհրամանատարը տնային կալանք կկրի
Ազատ գյուղում զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրվող զորամասի փոխհրամանատար Գ.Ա.-ի նկատմամբ կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ գրավի և երկրի սահմանները լքելու արգելքի կիրառմամբ։ Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը և թողել առաջին ատյանի որոշումը անփոփոխ։ Տեղեկությունը հայտնում է «ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերությունը։
2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում։ Միջադեպի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել՝ 7 զինծառայող։
Դեպքից հետո մի շարք բարձրաստիճան սպաներ՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը, նրա տեղակալները, թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը, ազատվել էին զբաղեցրած պաշտոններից։ Քրեական վարույթ է ընթանում։
Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ Մեղադրանք է առաջադրվել կապիտան Եղիշե Հակոբյանին և վաշտի հրամանատար Գ.Մ.-ին։ Քնչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Հակոբյանը Ազատ գյուղի կացարան 5 լիտրանոց տարայով ավտոբենզին է բերել` այն որպես կպչան օգտագործելու համար, բենզինը լցրել վառարանի մեջ, որն էլ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի պատճառ է դարձել։