
Վանաձորում արձանագրվել է սննդային թունավորման դեպք
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Վանաձորում սննդային թունավորման դեպք է գրանցվել ։ Փակվել է հանրային սննդի կետը, որտեղից օգտվել են քաղաքացիները։ Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ դեկտեմբերի 21-ին Սպիտակ և Տաշիր քաղաքների բժշկական կենտրոն են ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորան ախտորոշմամբ։
Պարզվել է, որ քաղաքացիները սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում։ Պարզվել է, որ տարածքում աշխատում են մի շարք սանիտարահիգիենիկ նորմերի խախտումով։ Արկա սննդամթերքից փորձանմուշներ են վերցվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության։
Հանրային սննդի կետի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։