ՀայաստանՊատահար

Երևանում հրդեհի պատճառով երկու մարդ է զոհվել

Հունվարի 6-ի առավոտյան՝ 06:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։ Սրա մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:55-ի սահմաններում, մարվել՝ 07:50-ի սահմաններում։ Այրվել են բնակարանի 1-ին հարկի հյուրասենյակը (մոտ 30 քմ), միջանցքը՝ մասամբ (մոտ 15 քմ) և 2-րդ հարկը (մոտ 40 քմ):

2-րդ հարկում հայտնաբերվել են Ա․ Բ․-ի (ծնված 1951 թվական) և Լ․ Հ․-ի (ծնված 1981 թվական) դիերը: