Կայացել է Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նիստ
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում Խորհուրդը քննարկել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին վերաբերող մի շարք կարևոր հարցեր։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել քննիչ հանձնաժողովների իրավասության ոլորտներին, հանձնաժողովների անդամների թվին, ինչպես նաև անդամների տեղաբաշխման մեխանիզմին։ Քննարկվել են նաև քննիչ հանձնաժողովների կողմից ներկայացվող զեկույցների քննարկման ընթացակարգը և դրանց հնարավոր հետևանքները։
Նիստին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը, քաղաքական գործիչ Վլադիմիր Վարդանյանը և ուրիշներ։

