
Խաբեության նոր սխեմաներ սոցիալական հարթակներում
Հայաստանի Հանրապետության դատախազությունից նախազգուշացնում են քաղաքացիներին խաբեության նոր մեթոդների մասին, որոնք տարածվում են սոցիալական հարթակներում՝ «Facebook», «Telegram» և այլ կայքերում:
Հայտարարությունները, ինչպես օրինակ՝ «Գումարի փոխանակում ֆանտաստիկ արժեքով» կամ «ՀՀ դրամը ՌԴ ռուբլիով բարձր փոխարժեքով փոխելու» մասին, վտանգավոր են և կարող են մարդկանց դարձնել հանցագործության զոհ։
Նման առաջարկներից օգտվելու դեպքում տարբեր անձինք, համագործակցելով առևտրային կենտրոններում, խաբեությամբ վերցնում են քաղաքացիների գումարները և հափշտակում։
Դատախազությունը հորդորում է քաղաքացիներին գումարների փոխանակումը կատարել բացառապես օրինական ճանապարհով՝ համապատասխան լիցենզիա ունեցող ընկերությունների միջոցով։
Անհրաժեշտ է խուսափել սոցիալական հարթակներում նմանօրինակ հայտարարություններից և չդառնալ խարդախության զոհ: