Հայաստանում սպորտային ենթակառուցվածքների հարցը տարիներ շարունակ եղել է և՛ քաղաքական օրակարգում, և՛ հանրային սպասումների կենտրոնում։ Այսօր էլ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-ում հայտարարեց, որ կառավարությունն աշխատանքներ է տանում հանրապետական նշանակության երեք նոր ստադիոններ ունենալու ուղղությամբ։ 2026 թվականի կեսից էլ նախատեսվում է Վանաձորում ֆուտբոլի մարզադաշտի վերակառուցում ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության անցկացման համար։