ՀայաստանՊատահար

Երևան–Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարի վարորդը դատապարտվել է 7 տարի 4 ամսվա ազատազրկման

2023 թվականին Լանջիկում 12 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի գործով վարորդը դատապարտվել է 7 տարի 4 ամսվա ազատազրկման

2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, Հ.Պ.-ն իր վարած «Զիլ – ՄՄԶ-554Մ» ավտոմեքենայով Երևան–Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրի հատվածում՝ Լանջիկ բնակավայրի վարչական տարածքում, չի պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Նա հատել է հոծ գիծը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկության ուղեմաս և բախվել «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենային, որը վարել էր Մառլեն Միխաիլի Մարգարյանը։ Արդյունքում՝ 12 մարդ մահացել էր, 4-ը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նա ինքն էլ վիրավորների մեջ է եղել։

Քրեական գործի նյութերը դատախազի կողմից 2024 թվականի մայիսի 31-ին հանձնվել էին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ վարորդը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։

Դատարանը Հ.Պ.-ին նշանակել է 7 տարի 4 ամսվա ազատազրկման պատիժ։