
2024-ին ոչ սահմանված վայրով փողոցն անցնելու համար տուգանվել է 19․470 անձ, հավաքագրվել՝ 63 մլն 852 հազար 942 դրամ
2024 թվականին Հայաստանի Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության աշխատակիցները հետիոտների կողմից ոչ սահմանված վայրով փողոցն անցնելու համար կազմել են 19․470 արձանագրություն։ Սրա մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ հավաքագրվել է 63 մլն 852 հազար 942 դրամ վերոնշյալ իրավախախտման համար։ 2024 թվականին արձանագրվել է 27,457 իրավախախտում՝ հավաքագրվել է 107 մլն 2765 դրամ։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել էր, որ եթե այդ ուղղությամբ ավելի ինտենսիվ աշխատանքներ տարվեին, գրանցված իրավախախտումների թիվը շատ ավելին կլիներ։
Նախարարն ավելի վաղ խոսել էր տուգանքի չափի մասին՝ շեշտելով, որ ոչ թե դրա ավելացումն է իրենց նպատակը, այլ հասարակության շրջանում անվտանգության մշակույթի ձևավորումը։ Նա ընդգծել էր, որ անմեղ թվացող փողոցն անցնելու խախտումները հաճախ դառնում են մահվան ելքով պատահարների պատճառ։
Քննարկվում է քաղաքացիական նախաձեռնություն։ Այն նախատեսում է խստացնել հետիոտնի կողմից սահմանված վայրերով չանցնելու համար կիրառվող պատասխանատվությունը։