ՀայաստանՍպորտ

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը ավարտել է կարիերան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանը հայտարարել է մարզական կարիերայի ավատէի մասին։

Սամվել Գասպարյանը հայտնել է, որ այս որոշման պատճառը ծնկի վնասվածքն էր, որը 3 անգամ փորձել է ապաքինել վիրահատության միջոցով։

Այն հարցին, թե ինչով է շարունակելու զբաղվել, 26-ամյա ծանրորդը նշել է, որ իրեն չի տեսնում սպորտից դուրս և կարող է վարչական ոլորտում մնալ, ինչը վերջնական որոշում չէ։

Հայ ծանրորդը, ով նաև Եվրոպայի առաջնության եռակի արծաթե մեդալակիր է, պատմել է, որ Եվրոպայի առաջնության չեմպիոն ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալիս վնասվածքով է մեկնել մրցավայր։