Լիբանան-Իսրայել պատերազմի ամենամահաբեր օրը
Լիբանանում Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով զոհերի ու վիրավորների թիվն աճել է՝ հասնելով առնվազն 274 զոհի ու 1024 վիրավորի։
Հիմնական հարվածները հասցվել են բնակավայրերին, բժկական կենտրոններին, շտապօգնության մեքենաներին։
2006 թվականից Իսրայել-Հզբոլլահ պատերազմից ի վեր սա ամենամահաբեր օրն է եղել։
Հարավային և արևելյան Լիբանանի բնակիչները, որտեղ էլ ռմբակոծել է Իսրայելը, զանգվածային արտագաղթ է սկսվել։ Նշվում է, որ Սիդոն քաղաքից դուրս եկող մայրուղին դեպի Բեյրութ խցանվել է, որը ևս ամենամեծ արտագաղթն է 2006 թվականից հետո։
Կառավարությունը հրամայեց դպրոցներն ու համալսարանները փակել երկրի մեծ մասում և սկսեց կացարաններ պատրաստել հարավից տեղահանված մարդկանց համար։