ԱշխարհՌազմական

Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնություններն Արևմուտքից նվազել են

Ինչպես հայտնում է Ведомости-ն, Արևմուտքից տրվող ֆինանսական օգնություններն Ուկրաինային նվազել են շուրջ 50%-ով։

2024 թվականի առաջին կիսամյակում այն կրճատվել է՝ 19.1 միլիարդ դոլարից դառնալով 10.6 միլիարդ դոլար։

Անհատույց օգնություննդրը ևս նվազել են՝ 6.1 միլիարդից հասնելով 1 միլիարդի։

2022 թվականի հունվարից սկսած՝ Արևմուտքն ու ԱՄՆ-ն միասին շուրջ 380 միլիարդ ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ 118 միլոարդը անհատույց։

Պատերազմի սկսվելուց մինչև հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում ֆինանսական օգնություն ցույց տված ամենամեծ երկիրը ԱՄՆ-ն է՝ ընդհանուր 75.1 միլոարդ դոլար, որից 51.6 միլիարդը՝ ռազմական օգնության տեսքով։

2022 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամները և մյուս դաշնակիցները տրամադրել են Ուկրաինային անվտանգության ոլորտում առնվազն 50 միլիարդ դոլարի օգնություն:

Մեծ Բրիտանիան Ուկրաինային հատկացրել է գրեթե 12,7 միլիարդ ֆունտ ստեռլինգ՝ 7,6 միլիարդ ֆունտ ստերլինգ ռազմական աջակցություն և 5 միլիարդ ֆունտ ոչ ռազմական աջակցություն:

Արևմտյան երկրներն Ուկրաինային ուղարկել են ավելի քան 620 հրանոթներ, այդ թվում՝ ամերիկյան արտադրության M777 հաուբիցը: Նրանք նաև տվել են 82 հրթիռային համակարգեր, այդ թվում՝ Himars և M270 բազմակի արձակման հրթիռային համակարգը: