Լիբանանում զոհերի թիվն աճել է․ Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակում են ավիահարվածները
Իսրայելի օդային ռմբակոծությունների հետևանքով Լիբանանում զոհերի թիվն հասել է 492-ի, առնվազն վիրավորվել է 1645 մարդ, սրա մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։
«Հզբոլլահը», իր հերթին, ավիահարվածներ է հասցրել իսրայելական ռազմաբազաների ուղղությամբ։ Իսրայելական կողմը հայտնում է, որ առավոտյան Իսրայելի Նահարիա քաղաքի ուղղությամբ Լիբանանից երկու հրթիռներ են ոչնչացվել։
Տարածաշրջանի, G7-ի երկրներն ու Չինաստանը հայտարարություններ են տարածել։ Չինաստանը ԱԳ նախարար Վան Յինը հայտնել է, որ Պեկինը աջակցում է Լիբանանին ու դատապարտում է Իսրայելի հարձակումները։
Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և կտրականապես դեմ ենք խաղաղ բնակչության դեմ անկանոն հարձակումներին, — ՄԱԿ-ի ասամբլեայում նշել էր Վան Յինը։
Նախարարը նաև ասել է, որ Չինաստանը կկանգնի «արդարության և արաբ եղբայրների, այդ թվում՝ Լիբանանի կողքին»։
Թուրքիայի նխագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ նախազգուշացրել էր, որ Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա կարող է տարածաշրջանը քաոսի վերածել։
Վերջին հարձակումները Լիբանանի դեմ և Իսրայելի կողմից արված վերջին հայտարարությունները պատերազմը տարածաշրջան տարածելու ջանքերի հստակ դրսեւորումն են, — ասել է Էրդողանը Նյու Յորքում Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեի (TASC) կազմակերպած միջոցառման ժամանակ։
Մեծ Յոթնյակի խմբի (G7) ԱԳ նախարարները նախազգուշացնում են, որ Մերձավոր Արևելքում գործողություններն ու հակազդեցությունները վտանգում են տարածաշրջանը ներքաշել ավելի լայն հակամարտության մեջ, որից ոչ մի երկիր չի շահի:
Նրանք կոչ են արել դադարեցնել ներկայիս կործանարար շրջանը, միաժամանակ ընդգծելով, որ ոչ մի երկիր չի կարող շահել Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիայից։