Թուրքիայի ու Իրանի հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն բոլոր ոլորտներում․ Փեզեշքիան-Էրդողան առաջին հանդիպումը
Թուրքիայի ու Իրանի նախագահը դռնփակ հանդիպում են ունեցել Նյու Յորքում թուրքական դիվանագիտության խորհրդանիշը հանդիսացող թուրքական տանը Իսրայել-Լիբանան հակամարտություն սրացման ֆոնին։
Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Իսրայելի և Լիբանանի միջև առկա սրացումներն ու տարածաշարջանային զարգացումները։
Էբրահիմ Ռայիսիի՝ ուղղաթիռի վթարի հետևանքով մահից հետո Փեզեշքիանն առաջին անգամ է հանդիպել Թուրքիայի նախագահին։
Դռնփակ հանդիպման ժամանակ, ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, Էրդողանը վստահություն է հայտնել, որ երկու պետությունների միջև հարաբերությունները կզարգանան և տարբեր ոլորտներում կամրապնդվեն։
Թուրքիան հույսը դնում է իրանական գազի և նավթի վրա, իսկ նույն Իրանը կախված է Թուրքիայից՝ որպես արդյունաբերական ապրանքներ մատակարարող։
Էդրողանը ծրագրում է նաև հանդիպում ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ։