ՀայաստանՏնտեսություն

Տարեսկզբից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում Հայաստանի արտահանման ծավալները գերազանցել են նախորդ ամբողջ տարվա ծավալներին

Եթե 2023 թվականին Հայաստանի արտահանման ծավալը կազմում էր շուրջ 8 միլիարդ 552 միլիոն դոլար, ապա այս տարվա տարեսկզբից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում արտահանման թիվը կազմում է շուրջ 8 միլիարդ 732 միլիոն դոլար, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 221․2%-ով։

Փետրվարից-ապրիլ ընկած ժամանակահատվածում արտահանումը կազմել է շուրջ 5 միլիարդ 154 միլիոն դոլար։ 

Հատկանշական է, որ արտահանման ամենամեծ ծավալը բաժին է ընկնում Արաբական Միացյալ Էմիրություններին, որի արդյունքում Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումը կրճատվել է։ 

Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է 21.1%-ով կամ 376 մլն դոլարով՝ կազմելով 1.4 մլրդ դոլար, իսկ դեպի ԱՄԷ արտահանումը կազմել է 3.7 մլրդ դոլար։