ՀայաստանՍպորտ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կրկին հաղթեց Մոլդովային

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում երկրորդ անգամ մրցեց Մոլդովայի ընտրանու դեմ ընկերական խաղի շրջանակում ու հաղթեց 4։1 հաշվով։

Հայաստանի հավաքականից դուբլի հեղինակ դարձավ Ռաֆիկ Մելիքյանը, մեկական գոլով աչքի ընկան Դենիս Նեվեդրովը և Միհրան Դերմենջյանը։

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ին նախապատրաստվելուց առաջ երկու անգամ հաղթանակի հասավ Մոլդովայի նկատմամբ։ Առաջին խաղում հայ ֆուտզալիստները ավելի խոշոր՝ 9։1 հաշվով էին առավելության հասել։

Նշենք, որ Ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Ալբանիայի, Դանիայի և Ղազախստանի հավաքականները։ Ընտրական փուլը կանցկացվի դեկտեմբերի 9-ից ապրիլի 16-ը։