Հայաստանը պատրաստ է մինչև նոյեմբերի 11-ը խաղաղության պայմանագիր կնքել
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ «Առաջնորդություն հանուն խաղաղության» խորագրով քննարկմանը, նշել է, որ Հայաստանի պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել համաձայնեցված կետերով մինչ COP-29-ը։
Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը (նոյեմբերի 11-ից 22-ը), այդպիսով ստեղծելով խթանող միջավայր խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։
Պաշտոնական Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման համար պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն։