ՀայաստանՔաղաքականություն

Ուս-ուսի կանգնած Ֆրանիսան մեղադրում է Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ուս-ուսի կանգնած է ՀՀ Վարչապետի կողքին, և որ Հայաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի տարածքային նկրտումների ճնշման տակ։

Հայաստանի վարչապետը, ում կողքին Ֆրանսիան ամուր կանգնած է ուս ուսի, գտնվում է Ադրբեջանի կողմից տարածքային նկրտումների ճնշման տակ։

Ֆրանսիայի վարչապետը խոսել է նաև բանակցային գործընթացների մասին՝ հայտարարելով, որ դա պիտի հաջող ընթանա։

Միջազգային համայնքը պետք է լինի այստեղ, որպեսզի խաղաղ բանակցությունները հաջողությամբ ընթանան, և միջազգային ճանաչված սահմանները պահպանվեն։

Ադրբեջանում էլ Ֆրանսիայի նախագահի ելույթից հետո արձագանքել են ԱԳՆ-ից՝ նշելով, որ Ֆրանսիայի նման քաղաքականությունն անընդունելի է համարվում, քանի որ նրանք լայնորեն զինում է Հայաստանին։

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրեր են ստորագրել անցած տարվա հոկտեմբերին, դրանցով Ֆրանսիան Հայաստանին պետք է ռադարներ և հրթիռներ տրամադրի, նաև խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։

Ֆրանսիայի նախարարը հայտարարել էր նաև, որ «Եթե Հայաստանը ՀՕՊ համակարգերի կարիքն ունենա, դրանք նույնպես կտրամադրվեն»:

Հայաստանն ու ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերությունը «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։ «Սեզար» հրետանային համակարգի արժեքը կազմում է շուրջ 180 միլիոն դոլար։ Ֆրանսիայից գնվել է նաև GM200 ռադարներ, որոնց արժեքը գնահատվում է մոտ 100 մլն դոլար։