«ՀԷՑ»-ը 6․7 միլիարդ դրամ կներդնի փոքր կենտրոնի էլեկտրացանցի արդիականացման համար
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանին և ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին։ Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից։
Էներգախափանումները բացառող նոր համակարգ ստեղծելու նպատակով քաղաքապետին է ներկայացվել մայրաքաղաքի փոքր կենտրոնի 31 փողոցներում (145․000 սպառողներ) գոյություն ունեցող էլեկտրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը, որի համար «ՀԷՑ» ՓԲԸ-ն նախատեսում է ներդնել շուրջ 6․7 միլիարդ ՀՀ դրամ։
Ըստ ծրագրի պետք է ստեղծվի ցանց՝ ապահովված երկկողմանի սնուցման աղբյուրներով։ Բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում 23 տրանսֆորմատորային ենթակայան դուրս կբերվեն և տեղ կգտնեն այդ նպատակով կառուցվելիք առանձին շենքային պայմաններում։ 31 ենթակայան կարդիականացվի և կհամապատասխանեցվի ժամանակակից պահանջներին։
2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ «ՀԷՑ» ՓԲԸ-ի վերաբերյալ 30 գրավոր և 32 բանավոր բողոք է ստացվել։ Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրված խնդիրների վերաբերյալ գրություններ է հասցեագրել «ՀԷՑ»։
Շուշան Ասրյան