ՊԵԿ-ը ՀՀ քաղաքացիներին հորդորում է Հայաստան տեղափոխել միայն իրենց պատկանող iPhone 16 մոդելի բջջային հեռախոսներ
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Հայաստան ժամանող քաղաքացիներին Հայաստան տեղափոխել միայն իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող Apple ապրանքանիշի նոր iPhone 16 մոդելի բջջային հեռախոսներ։
Կոմիտեից նշել են, որ այլ երկրների օդանավակայաններից քողարկված ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով ՀՀ քաղաքացիներին առաջարկում են հեռախոսները տեղափոխել Հայաստան։
Փորձը ցույց է տալիս, որ հանգստի մեկնած քաղաքացիները, որոշ դեպքերում չկարողանալով մերժել այլ երկրների օդանավակայաններում իրենց մոտեցող հայրենակիցների խնդրանքները, իրենց հետ Հայաստանի Հանրապետություն են ներմուծում բջջային հեռախոսներ, այնուհետև փոխանցում իրենց անծանոթ այլ անձանց, — նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Անօրինական կերպով հեռախոսների ներմուծումը կանխելու նպատակով մաքսային ծառայությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում։
Նոր iPhone 16 Pro-ն Հայաստանում շուտով հասանելի կլինի Apple-ի պաշտոնական գործընկերների մոտ: