ՀայաստանՔաղաքականություն

Բայրամով հայտարարել է, որ Հայաստանը պիտի վերացնի բոլոր խոչընդոտները խաղաղության պայմանագիր կնքելու համար

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում հայտարարել է, որ Հայաստանը պիտի վերացնի բոլոր խոչընդոտները խաղաղության պայմանագիր կնքելու համար։

Հիմնվելով երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ մենք կոչ ենք անում հրատապ քայլեր ձեռնարկել մնացած խոչընդոտները վերացնելու համար՝ ընդգծելով անհրաժեշտ քաղաքական կամքի և պատասխանատվության դրսևորման կարևորությունը,- հավելել է նա։

Կարևորելով ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգ է սահմանել։

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բեթելի հետ հանդիպման ժամանակ Բայրամովը հայտարարել է, որ խաղաղության առաջնահերթ խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներն են։