ՀայաստանՍպորտ

Էլինա Ավանեսյանը առաջադիմել է WTA վարկանշային աղյուսակում

Վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Էլինա Ավանեսյանը WTA վարկանշային աղյուսակում առաջադիմել է 2 հորիզոնականով։ Այս պահին հայ թենիսիստուհին 47-րդն է 1140 միավորով։

22-ամյա հայ թենիսիստուհու համար, ով արդեն սկսել է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, սա ամենաբարձր հորիզոնականն է, որ երբևիցե զբաղեցրել է։

Աշխարհի 47-րդ ռակետը, ում ծնողները Արցախից են, թենիսով սկսել է զբաղվել 6 տարեկանից, իսկ 13 տարեկանից՝ պրոֆեսիոնալ մարզումների է անցել։ 

Նա կարիերայի ընթացքում մասնակցել է 23 մրցաշարի։ Ավանեսյանի ամենամեծ հաղթանակը 2023 թվականին էր։ Հայ թենիսիստուհին հաղթեց Գերմանիայի Վիսբադեն քաղաքում կայացած ITF W100 շարքի տիտղոսը։