Հայաստանը ձգտում է ամրապնդել իր հակաօդային պաշտպանությունը Հնդկաստանի սպառազինությամբ
Դեռ սեպտեմբերին The Print-ը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է Հնդկաստանին` հնդկական հրթիռների հնարավոր գնման առաջարկով, ինչպես նաև Սու-30-ի հնարավոր արդիականացման համար։
Հայ-հնդկական հարաբերությունները զարգացել են վերջին տարիներին։ Հայաստանը առաջին փուլով ցանկանում է արդիականացնել 4 Սու-30-եր։
Ռուսական PESA ռադարը կփոխարինվի Uttam AESA ռադիոտեղորոշիչով։ Այն զգալիորեն կբարելավի հայտնաբերման և թիրախավորման հնարավորությունները։
Համագործակցության երկրորդ տարբերակը ներառում է Հայաստանի լրացուցիչ Սու-30MKI կործանիչների գնումը Հնդկաստանից։ Ռուսաստանը չկարողացավ Հայաստանին մատակարարել 8 Սու-30SM։ Հայաստանը պատվիրել էր դրանք, սակայն դեռ չեն բերվել։
Զինված ուժերի ավիացիայի վարչության պետ Հովհաննես Վարդանյանը «Միջազգային պաշտպանական ավիացիոն ցուցահանդես 2024»-ի զորավարժությունների շրջանակում նշել էր, որ դիտարկում են Սու-30 կործանիչների արդիականացման հնարավորությունը Hindustan Aeronautics Limited-ի (HAL) օգնությամբ։