ՀայաստանՔաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Կազանում է

Հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը մեկնել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթնաժողովին։ Վարչապետը հանդիեպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Նրանք արձնանագրել են հայ-իրանական հարաբերությունների զարգացման աճ։ Այս մասին իմանում ենք վարչապետեի աշխատակզմի տարածած հաղորդագրությունից։

Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, խոսել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի վերաբերյալ։ Այս համատեքստում կարևորվել է հարաբերությունների խորացումը։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ։

Բրիկսի ուղիղ եթերով հեռարձակման ժամանակ տեսնում ենք նաև, որ կլոր-սեղան քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտքեր է փոխանակել նաև Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևի հետ։