Խորհրդարանական ընտրություններից առաջ Վրաստանում հանրահավաք է
Վրաստանում հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններ են։ Եվրամիությանը միանալու պահանջով երկրում հանրահավաք է սկսվել արևմտամետ ուժերի կողմից։
Վրաստանի խորհրդարանը մայիսին 84 կողմ ձայնով շրջանցել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու վետոն:
Այս որոշումից հետո Բրյուսելը սառեցրել է Վրաստանի` ԵՄ-ին միանալու գործընթացը:
Հանրահավաքին մասնակցել է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: 72-ամյա նախագահը վստահ է, որ «Վրաստանն արդեն հաղթել է և կվերամիավորվի Եվրոպային»: