ԱշխարհՔաղաքականություն

«Երբ ես նախագահ դառնամ, կվերականգնեմ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»․ Դոնալդ Թրամփ

Հոկտեմբերի 24-ին իրեն պատկանող Truth հարթակում Դոնալդ Թրամփը անդրադարձել է արցախցիների բռնի տեղահանմանը և մեղադրել Հարիսին ոչինչ չանելու համար։

Սա Թրամփի առաջին հայտարարությունը չէ աշխարհում խաղաղության հասնելու վերաբերյալ։ Նախկինում նա նշել էր, որ նախագահ դառնալուց անմիջապես հետո կլուծի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը և թույլ չի տա Երրորդ աշխարհամարտ սկսվի։

Թրամփի նախագահական տարիներին՝ 2017-2021 թվականներին, նրա վարչակազմը չէր ընդունել Հայոց ցեղասպանությունը, չնայած ԱՄՆ Կոնգրեսը երկու պալատներով ընդունել էր բանաձևեր, որոնք ճանաչում էին Հայոց ցեղասպանությունը։