ՀայաստանՍոցիալական

Երևանը համալրվել է նոր աղբատար մեքենաներով

«Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկը» համալրվել է թվով 14 աղբատարներով։ Ձեռք է բերվել «Կամազ» մակնիշի 8 և «Howo» մակնիշի 6 նոր մեքենա։ Նախկինում ձեռք բերված աղբատար մեքենաները, ըստ քաղաքապետարանի աշխատակիցների, բավականին հին են և շահագործման ոչ պիտանի։ Հենց այդ նպատակով էլ ձեռք է բերվել նոր մասնագիտացված տեխնիկա։

Կառուցվում են նաև հանդերձարաններ հիմնարկի աշխատակիցների համար։ Նախատեսվում է բոլոր վարչական շրջաններում ունենալ նման հանդերձարաններ, ինչպես նաև աշխատակիցներին ապահովել միանման հագուստով։