ՀայաստանՔաղաքականություն

«Հայաստանը չի դիտարկում «3+3» ձևաչափով հանդիպումները որպես խաղաղության պայմանագրի կնքման հարթակ»․ Արարատ Միրզոյան

Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովի հարց ու պատասխանի փուլում Արարատ Միրզոյանը անդրադարձել է «3+3 ձևաչափով հանդիպումներին։ Նա նշել է, որ Հայաստանը կարևորում է հարևանների հետ հարաբերությունները և ձգտում է զարգացնել դրանք։

Միրզոյանը անդրադարձել է նաև այն հայտարարությանը, ըստ որի՝ առաջարկվում էր «3+3» ձևաչափով հանդիպումների հարթակը օգտագործել խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։

Վերջին հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հերթական անգամ քննարկել են խաղաղության պայմանագրի տեքստը: Միրզոյանը հայտարարել է, որ չնայած Բաքվից հնչող ոչ կառուցողական հռետորաբանությանը, Հայաստանը շարունակում է հետևողականորեն աշխատել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Հայաստանի արտգործնախարարը իր ելույթում անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։ Ըստ Միրզոյանի՝ հայ-թուրքական հարաբերություններում արձանագրվել է դրական զարգացում, մասնավորապես՝ օդային տարածքից օգտվելու հարցում: Չնայած սահմանի բացման վերաբերյալ նախնական պայմանավորվածությունները դեռևս չեն իրականացվել, աշխատանքները այդ ուղղությամբ շարունակվում են: