ՀայաստանՊատահար

«Ծիրան մարկետի» հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Պարզվել է, որ այն գործել է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։

Արտադրական շինության պահեստի առաստաղի հարդարանքը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։ Բացի այդ, սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի արտադրական տարածքի մեջ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։