ՀայաստանՔաղաքականություն

Գյումրիում ընտրակաշառք տալու նոր դեպքեր են բացահայտվել

Գյումրիի ավագանու՝ մարտի 30-ի արտահերթ ընտրություններից հետո դեռ շարունակվում են ընտրակաշառք տալու դեպքերի բացահայտումները։ Մարտի 3-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակում ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքի առնչությամբ։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 71-ամյա կին թեկնածուն 75-ամյա բնակչին ընտրակաշառք է խոստացել, եթե նա իր շրջապատի ընտրողներին համոզի քվեարկել իրենց կուսակցության։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ընտրողները փոխարենը ստացել են ընտրակաշառքներ։ Հնարավոր բացահայտումից զերծ մնալու համար վերջիններս խոսել են քողարկված ձևով՝ ընտրողներին անվանելով «դասարանցիներ», իսկ «դասերից չբացակայել» ասելով՝ նկատի ունենալով ընտրություններին մասնակցելը:

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են անձնական տվյալներ պարունակող ցուցակներ, իսկ մի քանի անձինք հաստատել են ընտրակաշառքի գործարքի փաստը։

Ձերբակալված անձանց նկատմամբ մեղադրանք է ներկայացվել, սակայն հաշվի առնելով նրանց տարիքն ու սեռը, դատարանը կալանքի փոխարեն կիրառել է վարչական հսկողություն և սահմանել որոշակի արգելքներ՝ գիշերային ժամերին տնից չբացակայել, որոշ անձանց հետ չհաղորդակցվել և չայցելել որոշակի վայրեր։

Հիշեցնենք, որ, դեռևս մարտի 27-ից բացահայտվել էին ընտրակաշառք տալու բազմաթիվ դեպքեր։