ՀայաստանՔաղաքականություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Իջևանի նախկին ղեկավարի գույքն ու ֆինանսները

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 28-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Ըստ այդմ՝ պահանջվում է Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել Տավուշի մարզում գտնվող 5 անշարժ գույք և դրամական միջոցներ։

— 4 իրավաբանական անձում ունեցած մասնակցություն (մասնաբաժին)

— 181 միլիոն 770 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

— 108 միլիոն 883 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:

Վարուժան Ներսիսյանը Իջևանի համայնքապետ է եղել 1999-2011 թվականներին։ Նա երեք անգամ առաջադրվել է այդ պաշտոնին, սակայն 2011 թվականից հետո այլևս չի կարողացել վերադառնալ ղեկավարի պաշտոնին։ Նրա պաշտոնավարման ընթացքում և դրանից հետո մի շարք իրավական գործընթացներ են սկսվել նրա դեմ։

Դեռևս 2015 թվկանաի օգոստոսի 28-ին Ներսիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 («Պաշտոնական լիազորությունները չարաշահելը») և 314 («Պաշտոնական կեղծիքը») հոդվածներով: Տվյալ գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչությունը: