
Ովքե՞ր են Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգողները․ ԱԱԾ-ի պարզաբանումը
Հունվարի 30-ին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ տղամարդիկ Երևանում՝ Հանրապետության հրապարակում, երգում ադրբեջաներեն երգ՝ «Ղարաբաղ,․․․ Ղարաբաղ», վանկարկումներով։ Տեսանյութը լայն տարածում էր ստացել հասարակության շրջանում և դարձել քննադատությունների պատճառ։ Ավելի ուշ՝ հունվարի 31-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, նշելով՝ որ «տեսանյութում պատկերված անձինք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են»։
Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 3-ը։ Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից, — նշված է հաղորդագրության մեջ։
Երգը ադրբեջաներեն է։ Երգողներրը հավանաբար Իրանի հյուսիսային թուրքախոս շրջաններից են։