ՀայաստանՊատահար

Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում

Մեդիայում տարածված տեղեկությունների համաձայն՝ Վարդան Ղուկասյանը՝ «Դոգը», ձերբակալվել է և գտնվում է Լաս Վեգասում՝ Հենդերսոն ձերբակալվածների պահման վայրում։ Այն ծառայում է որպես կալանավայր, որտեղ պահվում են տարբեր իրավախախտումներ կատարած անձինք` ներառյալ ներգաղթի կանոնների խախտման համար կալանավորվածները։ Վարդան Ղուկասյանի հնարավոր արտաքսման մասին տեղեկատվություն դեռ չկա։ 

Երեկ ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում է, որ փետրվարի 21-ից Ղուկասյանի գտնվելաւ վայրը հայտնի չէ։ Փետրվարի 28-ին նրա աջակիցները բողոքի ցույց են իրականացնելու ԱՄՆ դեսպանատան դիմաց։որում մանրամասներ էր ներկայացրել, թե ինչպես է կորել կապը կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ։ Ըստ հայտարարության` փետրվարի 21-ից Ղուկասյանի գտնվելու վայրը հայտնի չէ։ Այսօր նրա աջակիցները բողոքի ցույց են իրականացնելու ԱՄՆ դեսպանատան դիմաց։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր պետության ղեկավարի ընտրություններում հաղթելուց հետո սկսել միգրանտների՝ պատմության մեջ ամենամեծ միգրացիան ԱՄՆ-ից։ Ըստ այդմ՝ վերջին շրջանում մի շարք մարդիկ են արտաքսվել ԱՄՆ-ից։

Հիշեցնենք, որ 2023 թվականին քրեական գործ էր բացահայտվել Հայաստանում՝ կապված նրա անվան հետ։ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը և Արտակ Գալստյանը մեղադրվում էին առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և այլ առերևույթ հանցավոր արարաքներ կատարելու մեջ։ Պարզվել է, որ նրանք շանտաժի միջոցով այլ անձանցից շորթել են մինչև 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կամ գույքային միջոցներ։