Փոքրիկ Տիգրանին դեռ չեն գտել․ որոնողական աշխատանքները շարունակվում են
Փոքրիկ Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Որոնումներին ներգրավվել են փրկարարներ, կամավորներ և տեղական բնակիչներ․ ստեղծվել է շտաբ, որտեղ աշխատանքներն իրականացվում են քարտեզների և տեղային տեղեկությունների հիման վրա։
Տեղում ձևավորվել է հատուկ շտաբ, և որոնումները կատարվում են քարտեզների և հնարավոր ուղղությունների հիման վրա։ Փրկարարներն ու կամավորները շրջում են տարածքով՝ ստուգելով մոտակա բակերը, այգիներն ու անտառային հատվածները։
Որոնումներն ընթանում են մի քանի վարկածներով, սակայն հստակ տարբերակ դեռ չկա։
«Որևէ վարկած չենք կարող ասել, որովհետև տարբեր խոսակցություններ կան։ Շատերը պնդում են, թե երեխաներին այստեղ են տեսել, մյուսները՝ որ տեսել են եղբորը տուն վերադառնալիս։ Խոսակցությունները հակասական են, և հիմա ամեն վարկյան կարևոր է»,– նշում է մարզպետը
Նշվում է, որ ընտանիքը սոցիալապես անապահով է և ստանում է պետական աջակցություն։ Ծնողները գտնվում են դեպքի վայրում, սակայն հոգեբանական վիճակի պատճառով դեռ չեն կարող ցուցմունք տալ։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ հենց երեկ եղել է Տիգրանի մոր ծննդյան օրը, ինչն իրավիճակը դարձրել է առավել ծանր ընտանիքի համար։
