ՀայաստանՊատահար

Ավտոբուսի մասնակցությամբ հերթական ավտովթարը Երևանում․ կա տուժած

Մարտի 5-ին, ժամը մոտ 14:50-ի սահմաններում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Պարզվել է, որ բախվել են «Porshe» մակնիշի ավտոմեքենան և «Zhong Tong» մակնիշի երթուղային 7 համարի ավտոբուսը։ Մեկ անձ տուժել է։ Նրան տեղում ցուցաբերվել է օգնություն։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է ավտոբուսի վարորդը։ Ավտովթարի հետևանքով վառելիքի արտահոսք է սկսվել «Porshe» մակնիշի ավտոմեքենայում։

Դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։ Նրանք սահմանազատել են տարածքը և դադարեցրել բենզին արտահոսքը ավտոմեքենայից։