Ավտոբուսի մասնակցությամբ հերթական ավտովթարը․ հետիոտնը մահացել է
Մարտի 13-ին ժամը 21։30-ի սահմաններում Երևանի թիվ 15 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Նա մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում է մահացածի ինքնությունը։ Ավտոբուսը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
Սա մարտ ասմվա ընթացքում արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է, որին անդրադարձել են լրատվամիջոցները։ Մարտի 5-ին «Zhong Tong» մակնիշի երթուղային 7 համարի ավտոբուսը, բախվել էր մեքենայի, և մեկ անձ տուժել էր։
