ՀայաստանՊատահար

Հայաստանի Զինված ուժերում արձանագրված դեպքերից պետությանը 5․67 միլիարդ դրամի վնաս է հասցվել

2024 թվականին Հայաստանի Զինված ուժերում արձանագրվել է 2093 դեպք, որից 762-ը՝ պատահարներ, 1331-ը՝ ենթադրյալ հանցագործություններ։ Նախորդ տարվա համեմատ պատահարների և հանցագործությունների թվերը նվազել են։

Տարվա ընթացքում զոհվել է 40 զինծառայող, որից 27-ը՝ ծառայության հետ կապված հանգամանքներում, 13-ը՝ արտածառայողական պատճառներով։ Դատախազության տվյալներով՝ դատարան է հանձնվել 904 քրեական գործ՝ 1026 անձի վերաբերյալ։ 937 գործ քննվել և ավարտվել է։ 751 գործով կայացվել է մեղադրական դատավճիռ։

Պետությանը հասցված վնասը գնահատվում է 5.67 միլիարդ դրամ, որից 4.46 միլիարդ դրամ վերականգնվել է արտադատական կարգով։