
Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք․ երկու հոգի ձերբակալվել են
Մարտի 22-ին Երևանի Եկմալյան փողոցում ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 39-ամյա մի տղամարդու։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված: Պարզվել է, որ տղամարդու թմրամիջոցը իրացրել է 47-ամյա տղամարդ։ Նա ևս հայտնաբերվել է և տեղափոխվել կենտրոնական բաժին։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով փաթեթներ, որոնք, ըստ տղամարդու, մեթամֆետամին և մարիխուանա են: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որից հետո դատարանի որոշմամբ խուզարկվել է 47-ամյա տղամարդու բնակարանը։ Հայտնաբերվել են 4,64 գրամ մեթամֆետամինի և 12,26 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ:
Քրեական վարույթը շարունակվում է։