ՀայաստանՍպորտ

2025 թվականի Հոկեյի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում

Սեպտեմբերի 26-ին Հունաստանում տեղի ունեցած Հոկեյի միջազգային ֆեդերացիայի համագումարի ժամանակ որոշվել է աշխարհի առաջնության IV դիվիզիոնի խաղերն անցկացնել Հայաստանում։

Այն տեղի կունենա ապրիլի 13-19-ը։ Առաջնությանը կմասնակցեն Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները։

Սաթենիկ Ավետիսյան