Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Անտոնիո Գուտերեշի հետ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Նիկոլ Փաշինյանը գլխավոր քարտուղարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և սահմանազատման ոլորտում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:
Անտոնիո Գուտերեշը նշել է, որ պատրաստ է իր մանդատի շրջանակում նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: