ԿրթությունՀայաստան

Հաստատվել են տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

ՀՀ Կառավարությունից հայտնում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները։

Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած մրցույթի արդյունքում 4 հավակնորդից համալսարանի ռեկտոր է ընտրվել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Գրիգորյանը՝ 5 տարի ժամկետով:

Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդի գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է բուհի հիմնադիրը՝ ՀՀ կառավարությունը:

Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտորն էր Դիանա Գալոյանը, որ այս տարի գարնանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Շուշան Ասրյան