ԱշխարհՏեխնոլոգիա

Փոփոխություններ Telegram հարթակում

Telegtam-ի հիմնադիր Պավել Դուրովը փոփոխություններ է մտցրել գաղտնիության քաղաքականության մեջ և ներկայացրել թարմացված պայմաններ։ Դուրովը հայտարարել է, որ կանոնները խախտող օգտատերերի հեռախոսահամարներն ու IP հասցեները փոխանցվելու է համապատասխան մարմիններին։

Դուրովին Փարիզի օդանավակայանում ձերբակալել էին դեռևս օգոստոսին։ Նրան մեղադրել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, երեխաների նկատմամբ հանցագործություններին և խարդախությանը իրեն պատկանող հարթակով տարածելու համար։ Նա այդպես էլ չի ընդունել իր մեղավորությունը և «զարմանալի» է համարել իր ձերբակալությունը՝ նշելով, որ ինքը կապ չունի այդ գործընթացների հետ։ Սեպտեմբերի 5-ին արդեն նա անդրադարձել է Փարիզում իր ձերբակալությանը և հայտարարել, որ այսուհետև Telegram-ը նոր քաղաքականությամբ է աշխատելու:

Նոր փոփոխություններ են արվել ծրագրի ներսում։ Հեռացվել է «շրջակայքում մարդիկ» գործիքը և դրա փոխարեն ավելացվել է «շրջակայքում բիզնեսներ» գործառույթը։

Սաթենիկ Ավետիսյան