Սուրճի գները կբարձրանան
2024 թվականի վերջին սուրճի գները կարող են թանկանալ 30-40%-ով։ Դա պայմանավորված է սուրճ արտադրող երկու խոշոր երկրներում՝ Բրազիլիայում և Վիետնամում տեղի ունեցող բնական աղետները։ Արաբիկան սուրճի համաշխարհային արտադրության 70%-ն է կազմում, որի 40%-ը մատակարարում է Բրազիլիան։ Մնացած 25%-ը բաժին է ընկնում ռոբուստա սուրճի արտադրությանը, որը հիմնականում մատակարարում են Վիետնամը և Ինդոնեզիան։
Վերջին ժամանակներում Բրազիլիայի երաշտները մեծ վնաս են հասցրել սուրճի պլանտացիաներին։ Վիետնամում հզոր թայֆունների պատճառով նույնպես վնասվել են սուրճի տնկիները։ Եղանակային անբարենպաստ պայմանները շարունակում են մեծ վտանգ ներկայացնել մշակաբույսերի արտադրման համար։ Հենց դա է պատճառը, որ աշխարհում շարունակում են աճել սուրճի գները։